Ինչո՞ւ էերկինքըկապույտ

Տեղեկատվական

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև,  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու` ինչու է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին, երկինքը սև  է երևում: Պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

բազմագույն- շատ գույներով

ճառագայթ- արևից դուրս եկող շողեր

2․ Ի՞նչ գույն ունի երկինքը:

երկնագույն

3․ Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք:

թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ

4․ Գրի՛ր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը.

Վերև- ներքև

սպիտակ- սև

հաստ- բարակ

հեռանալ- մոտենալ

5․ Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր (Տեղադրի՛ր քո բլոգում):

կուզենայի գումար

6․ Փորձի՛ր բացատրել, թե ինչու է երկինքը կապույտ:

Տեքստից հասկացա կապույտ լինելու գաղտնիքը

  1. Вопросы:
  1. Кто был труслив?
  2. От кого прятался зайчонок?
  3. Где он прятался?
  4. Кого зайчонок боялся?
  5. Что делал зайчонок, когда видел волка и лису?

2. Какой? Какая? Какое? — Подбери верный вопрос.

Зелёное яблоко

Сладкая (?) груша

Кислый (?) лимон

Большой (?) огурец

Яркое (?) солнце

3Вставь подходящий предлог

Маленький заяц спрятался ___ кустом.

Зайчонок прятался ___ соснами.

Он убегал ___ волка и лисы.

Волк стоял ___ деревом.

Лиса смотрела ___ зайчонка.

Վայր ընկնող աստղեր

Վայր ընկնող աստղեր

Տեղեկատվական

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ  մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:

Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:

Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:

Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:

Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Տեքստում նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

զմայլվել

արծաթափայլ

Հրավառ 

մարեց

բռնկումն

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ  մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:

2․  Ինչ է նշանակում «աստղ ընկավ» արտահայտությունը։

3․ Ի՞նչ են իրականում տեսնում մարդիկ, երբ ասում են «աստղ ընկավ»։

4․ Ինչպես են անվանում այս երկնային մարմինները։

5․ Որ ամիսներին է ավելի հաճախ նկատվում այս երևույթը։

6․ Ինչ է լինում, երբ խոշոր երկնաքարերը անցնում են մթնոլորտի միջով։

ՓԱՍՏԵՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ

Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է՝ −26.74 տեսանելի մեծությամբ։ Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, որի տեսանելի մեծությունը −1.46 է։ Երկրի և Արեգակի կենտրոնների միջին հեռավորություն սահմանվում է 1 աստղագիտական միավոր (մոտ 150,000,000 կմ), չնայած հեռավորությունն

Աստղերկնային մարմին, որի ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ[1]։ Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղի միջուկի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերևույթի ջերմաստիճանը՝ հազարավոր կելվիններով։ Աստղերի մեծամասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի. փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին`   նաև Արեգակի շուրջը:

Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է, տրամագիծը 3.476 կմ է, զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է, ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը, ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C (գիշերը), նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է: 

Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: 

зайч

  1. Вопросы:
  1. Кто был труслив?
  2. От кого прятался зайчонок?
  3. Где он прятался?
  4. Кого зайчонок боялся?
  5. Что делал зайчонок, когда видел волка и лису?

2. Какой? Какая? Какое? — Подбери верный вопрос.

Зелёное (?) яблоко

Сладкая (?) груша

Кислый (?) лимон

Большой (?) огурец

Яркое (?) солнце

3. Вставь подходящий предлог.

Маленький заяц спрятался ___ кустом.

Зайчонок прятался ___ соснами.

Он убегал ___ волка и лисы.

Волк стоял ___ деревом.

Лиса смотрела ___ зайчонка

Աստղեր

Տեղեկատվական

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:

Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի՝ կապտասպիտակավուն։ Բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։

Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են։ Իսկ համեմատաբար ցածր ջերմաստիճան ունեցողները, որոնք կոչվում են նաև սառը աստղեր, ունեն կարմիր գույն։

Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է. երբ այն սպառի իր ջրածնային վառելիքի պաշարը, կանցնի ակտիվության վերջին փուլ, կվերածվի կարմիր աստղի և ի վերջո կհանգչի:

Հարցեր և առաջադրանքներ

1 Տրված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր

վիթխարի-շատ մեծ, հսկա

անզեն – առանց զենքի

անկայուն – ոչ հաստատուն

հրեղեն – տաք, շիկացած
սպառել – վատնել

վերածվել – դառնալ

2․ Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, և այնտեղ հայտնվում են աստղերը։

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը։

Այդ է պատճառը, որ աստղերը թույլ լույս արձակող կետեր են։

3․ Ի՞նչ գույն են աստղերը:

կապտասպիտակավուն դեղնանարնջագույն, կարմիր։

4․ Ինչի՞ց է կախված աստղի գույնը:

ջերմությունից։

5․ Ի՞նչ նոր բան իմացար: Գրի՛ր բլոգումդ։

գույնը , ջերմության, հեռավորության մասին։

Ճանքպարհություն դեպի Լուսին

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Մաս 1

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր: Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնել, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

  • Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում: Բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

  • Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2․ Լրացրո՛ւ պակասող բառերը:

ա) Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, ….. գյուղի անունը Բալզաթ էր:

բ) Նրանք շատ միամիտ ….. էին:

գ)…… մի եկեղեցի կար:

դ) Եկեղեցու բակում մոշի մի ….. էր աճում:

ե) Քաշում են, քաշում, պարանը …….. ձգվում է, երկարում:

զ)……….պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Մաս 2

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

  • Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե որ կողմից են հանգցնելու կրակը:

  • Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ-հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզո՞ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

  • Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք: Խորհրդականներն ուրախությունից  ծափ են տալիս:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչպիսի՞ն էին գյուղացիները:

2․ Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

Խորամանկ –
Սխալ –
Մոտենալ –

3․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ

Մաս 3

– Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

– Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

  • Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

  • Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: – Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանեք, տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.

Իրարանցում-

Նշմարել-

Շվարել-

Աղետ-

  • Համառոտ պատմիր, թե ինչպես էին բալզաթցիները եկեղեցին տեղից շարժում և այդ հատվածը վերնագրի՛ր.

Բալզաթցիների արարքները թվարկի՛ր.

Ա) եկեղեցին տեղաշարժելը

Բ)

Գ)

  • Նկարի՛ր գյուղի առաջնորդին, պատմի՛ր նրա մասին:
  • Բալզաթցիների նոր արկածները. հեքիաթ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ: